Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 3-ից 4-ը
Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9-ական դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, սառը զենք կրելու,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, փաստաթղթեր կեղծելու,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել է դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ դեպք՝ բնակարանային գողության,
1 դեպք՝ այլ հանցագործության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա