Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի հեռուստառադիոընկերության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է հրապարակել իր Telegram ալիքում: «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի ահաբեկչական ռեժիմի կապի կենտրոնին», -նշված է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ի տվյալներով՝ կենտրոնն օգտագործվել է «իրանական ռեժիմի ուժերի կողմից քաղաքացիական գործունեության քողի տակ ռազմական գործունեությունը խթանելու համար՝ ի հավելումն քարոզչական գործունեության»։
ԻՊԲ-ն պնդում է, թե կենտրոնի կողմից բոլոր միջոցառումներն անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությամբ։ «Տարիներ շարունակ Իրանի հեռուստառադիոհեռարձակող վարչությունը կոչ է արել ոչնչացնել Իսրայելի Պետությունը և կիրառել միջուկային զենք», - հայտարարել է ԻՊԲ-ն։ «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին ամբողջ Թեհրանում», - հավելել են զինվորականները։
Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ հարձակման է ենթարկվել Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության կենտրոնակայանը։ Ըստ հաղորդագրությունների՝ հեռուստաընկերությունը, չնայած գրոհին, շարունակում է աշխատանքը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին