Հայաստանն Իսպանիայում անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ին ներկայանում է միասնական տաղավարով
Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 2-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ԲՏԱ նախարարությունը միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ցուցահանդեսին որպես այցելուներ մասնակցում են 15 հայկական տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք ցուցադրում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։ Տաղավարում ներկայացված են նաև ԲՏԱ նախարարության ծրագրերը, «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության, Firebird և NVIDIA համագործակցության ծրագիրը։
Ցուցահանդեսին հայկական պատվիրակությունը գլխավորում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Նրա մասնակցությամբ նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ոլորտային միջոցառումներ և քննարկումներ՝ ուղղված միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը և տեխնոլոգիական ոլորտում նոր նախաձեռնությունների առաջմղմանը։
«Համաշխարհային բջջային կոնգրես»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն և հեղինակավոր տեխնոլոգիական հարթակներից մեկը, որը համախմբում է հազարավոր ընկերությունների, ստարտափների և ոլորտի առաջատար մասնագետների տարբեր երկրներից։ Միջոցառումը ներառում է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղան- քննարկումներ, օտարերկրյա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև մի շարք միջազգային դերակատարների մասնակցությամբ պանելային քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ