Իրանում իշխանության վակուում չի առաջացել, այս անցումային շրջանում Իրանի Իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը, և մոտ ապագայում ականատես կլինենք հոգևոր նոր առաջնորդի ներկայացմանը՝ մարտի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Բանակցությունների վերջին՝ Ժնևում տեղի ունեցած փուլում իրանական կողմը, ըստ դեսպանի, մանրամասն առաջարկներ է փոխանցել ամերիկյան կողմին և սպասել դրանց պատասխանին։ Նրա ձևակերպմամբ՝ Իրանի վրա հարձակմամբ ռմբակոծվել է բանակցությունների սեղանը։ Հոգևոր առաջնորդ Խամենեին սպանվել է իր աշխատասենյակում՝ ասել է դեսպանը։
«Սա տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի ցանկացած այլ քաղաքացու պես զբաղված էր իր առօրյա գործերով։ Իրանի հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի և Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը»։
Դեսպանը համոզված է, որ Իրանի հոգևոր առաջնորդի մահը ոչ թե պառակտել է, այլ միավորել Իրանի ժողովրդին։ «Նրանք, ովքեր կարծում էին, թե կարող են պառակտում մտցնել Իրանում՝ սպանելով Խամենեին, լավ չեն ճանաչում Իրանի ժողովրդին»,– ասել է դեսպանը։ Շիրղոլամիի կարծիքով՝ Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնեն ողջ տարածաշրջանին ու նաև Հայաստանին։
Արձագանքելով TRIPP նախագծի ռիսկերի մասին հարցին՝ դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցրել է, որ Թեհրանը դեմ չէ ճանապարհի առկայությանը։ Ասել է, որ Իրանում հասկանում են, որ այն հաղորդակցման ուղի է Հայաստանի համար, բայց ճանապարհը չպետք է դառնա գործիք օտարների համար։
«Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը Խաղաղության խաչմերուկ նախագծին, եթե այն կարող է ապահովել ՀՀ շահերը։ ՀՀ իշխանությունները մեզ մշտապես հավաստիացրել են, որ ոչ մի դեպքում այս ուղին, այս ճանապարհը այսպես ասած ռազմական և անվտանգային «իմաստ» չի ստանա, և ՀՀ ինքնիշխանությունն այդ ճանապարհին կպահպանվի»։
Նա կրկին վերահաստատել է, որ Իրանի համար Սյունիքի ուղղությամբ կարմիր գծերը պահպանվում են։
«Մեզ համար կարմիր գիծը աշխարհաքաղաքական փոփոխությունների բացառումն է։ Հատկապես Սյունիքում «կարմիր գիծը» պահպանվում է և որևէ փոփոխություն չի եղել։ Ուստի պատերազմի մեջ լինենք թե ոչ, այդ «կարմր գիծը» իր տեղում է և պահպանվում է»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել էր, որ կա ռադիոակտիվ արտանետումների վտանգ՝ լուրջ հետևանքերով։ «Ռադիոլուրի» հարցին արձագանքելով՝ Իրանի դեսպանը ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնելուց, պարզապես ասել է, որ նախկինում էլ միջուկային օբեկտները Իրանում թիրախավորվել են, ինչը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին