Եվրոբասկետ-2029. Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Բուլղարիայի հետ խաղից առաջ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում վաղը՝ մարտի 2-ին, Երևանում կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ: Մինչ այդ Հայաստանի հավաքականը Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում այսօր անցկացրել է վերջին մարզումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչի խոսքով՝ թիմում հիանալի մթնոլորտ է. «Կարելի է ասել՝ նոր խումբ է հավաքվել, ավելի շատ են երիտասարդ տղաները, որոնք շատ ոգևորված են և ուրախ՝ Հայաստանը ներկայացնելու համար: Երիտասարդ հայ տղաների խումբ է, որոնք առաջին անգամ են միասին խաղալու: Կներդնենք մեր ողջ ուժերը՝ հույս ունենալով, որ դրական արդյունքի կհասնենք: Հույս ունենք՝ մեծ թվով երկրպագուներ կաջակցեն մեզ վաղվա խաղում: Կարող եմ խոստանալ, որ լավագույնս կներդնենք մեր ուժերը և կանենք ամեն ինչ բարձր մակարդակով հանդես գալու համար»:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալբերտ Թադևոսյանը, Յուրա Մելիքյանը, Վալերի Աղաջանյանը, Դանիել Կիրակոսյանը, Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը, Տիգրան Մկրտումյանը, Կարեն Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Խավիեր Քիլիսլյանը, Դարիուս Մաքգինը, Դենիել Սանամյանը, Մարատ Միքայելյանը, Արայիկ Գևորգյանը, Արթուր Ավագյանը և Ներսես Ավագյանը:
Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կկայանա մարտի 2-ին և կմեկնարկի ժամը 20:15-ին: Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ Tomsarkgh.am կայքից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին