Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են
Սպորտ

Հենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնել

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է իր ֆուտբոլային ճանապարհի, ցավալի պարտություններից հետո ոտքի կանգնելու կարողության և ակտիվ սպորտից հեռանալուց հետո իր ապագա ծրագրերի մասին:

Խոսելով ֆուտբոլային անհաջողությունների, մասնավորապես՝ եվրագավաթներից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հոգեբանական ազդեցության մասին, Մխիթարյանն ընդգծել է, որ սպորտում ամենակարևորը չհանձնվելն ու առաջ շարժվելն է. «Անցյալ տարի մենք ընդամենը երկու շաբաթվա ընթացքում երեք տիտղոս նվաճելու հնարավորություն ունեինք, սակայն բաց թողեցինք բոլոր հնարավորությունները։ Բնականաբար, մենք ցանկանում էինք նվաճել գոնե մեկը։

Սա ֆուտբոլ է, և նման սցենար ոչ ոք չէր սպասում։ Սակայն այդ մեծ հիասթափությունից անմիջապես հետո մենք մեր մեջ ուժ գտանք հաջորդ օրն իսկապես արթնանալու և անցնելու աշխատանքի։ Նույն կերպ էր նաև «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունից հետո. ապրեցինք խորը հիասթափություն, բայց ժամեր անց արդեն մարզվում էինք՝ գիտակցելով, որ ունենք այլ նպատակներ։ Հենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնել»:

Անդրադառնալով իր ներկայիս մարզավիճակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ վաղ է համարում խաղակոշիկները մեխից կախելը. Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»:

Նա նաև հիշել է, թե ինչպես է Դորտմունդում Թոմաս Տուխելի խորհուրդը ժամանակին օգնել իրեն փոխել մտածելակերպն ու ավելի հանգիստ մոտենալ կարևոր հանդիպումներին՝ հասկանալով, որ լարվածությունը խանգարում է բացահայտել սեփական ներուժը:

Թե ինչ է անելու Հենրիխն ակտիվ սպորտից հեռանալուց հետո, հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեռ հստակ որոշում չի կայացրել և ցանկանում է պարզապես վայելել ներկան. «Ի՞նչ եմ անելու ապագայում։ Փորձում եմ ապրել ներկա օրով, հաճույք ստանալ նրանից, ինչ անում եմ հիմա՝ վայելելով և՛ մարզումները, և՛ խաղերը։ Ֆուտբոլից հետո անելիքներիս հարցում դեռ որոշում չունեմ։ Գուցե մեկ տարի պարզապես ոչինչ չանեմ և լիարժեք հանգստանամ, իսկ հետո նոր կմտածեմ՝ կախված նաև այն առաջարկներից, որոնք կստանամ։ Ինչ վերաբերում է մարզչական աշխատանքին, ապա ինձ այդ դերում քիչ եմ պատկերացնում։ Դա պահանջում է ահռելի ժամանակ անցկացնել մարզաբազայում, մանրամասն պլանավորել պարապմունքները և, որ ամենաբարդն է, փորձել գոհացնել բոլոր ֆուտբոլիստներին՝ և՛ նրանց, ովքեր խաղում են, և՛ նրանց, ովքեր մնում են պահեստայինների նստարանին։ Առայժմ ինձ մարզչի կարգավիճակում չեմ տեսնում, բայց սպորտում, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը (2026 թվականի հունիսի 30-ը):

armsport.am