Բարսելոնայում խոսել են Հալանդին ձեռք բերելու պատրաստակամության մասին
«Բարսելոնայի» մարզական կոմիտեի խորհրդի անդամ Ժոան Սոլերը խոսել է տրանսֆերային շուկայում կատալոնական ակումբի հավակնությունների մասին։
«Այո՛, մենք կարող ենք պայմանագիր կնքել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Խուլիան Ալվարեսը կամ Էրլինգ Հալանդը։ Հինգ տարվա կտրվածքով նման տրանսֆերները կարող են իրենց արդարացնել, և «Բարսելոնայի» բյուջեն պատրաստ է դրան։
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» պետք է շատ զգույշ լինի աշխատավարձային ֆոնդի հետ կապված իր պարտավորությունների հարցում։ Մենք մեզ համար սահմանաչափ ենք հաստատել և այն չենք գերազանցելու։ Մենք պետք է ֆուտբոլիստների ձեռք բերենք շուկայական գներով՝ միաժամանակ վերահսկելով մեր աշխատավարձային համակարգը»,- Սոլերի խոսքն է մեջբերում Cadena Ser-ը։
Այս պահին «կապտանռնագույնները» գլխավորում են Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին