Նախկին արքայազն Էնդրյուին արգելել են ձիավարել. The Sun
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին արգելել են ձիավարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրի։ Փետրվարի 19-ին նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել էր ամերիկացի սեռական հանցագործ, հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի և պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով. 12 ժամ կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել։
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Էնդրյուի բնակության վայրում՝ Նորֆոլկի կոմսության Սանդրինգհեմ կալվածքում գտնվող Վուդ Ֆարմ տանը, ինչպես նաև Բերքշիրի կոմսության Վինձորի դղյակի տարածքում գտնվող Ռոյալ Լոջ նստավայրում, որտեղ նա ապրում էր նախքան սկանդալի պատճառով վտարվելը։ «Անցյալ շաբաթ ձերբակալությունից ի վեր նրան արգելել են ձիով շրջել։ Դա վատ կընկալվի։ Նրանք կարծում են, որ նրան չպետք է ուրախ և ժպտացող դեմքով տեսնել ձիու վրա, ինչպես դա անում էր Վինձորում», - մեջբերել է թերթը աղբյուրի խոսքը։
Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին