Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ կապերի պատճառով
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել հանգուցյալ ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով՝ Գեյթս հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ռոյթերս-ը։ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ Գեյթսն ու Էփշթեյնը բազմիցս հանդիպել են Էփշթեյնի բանտարկությունից հետո՝ քննարկելու Microsoft-ի հիմնադրի բարեգործական ջանքերի ընդլայնումը:
Գեյթսը անձնակազմին ասել է, որ հսկայական սխալ էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ և Գեյթս հիմնադրամի ղեկավարներին ներգրավել սեռական հանցագործի հետ հանդիպումներում: «Ես ներողություն եմ խնդրում այլ մարդկանցից, ովքեր ներքաշվել են սրա մեջ իմ թույլ տված սխալի պատճառով»,- ասել է նա՝ համաձայն թերթի:
Գեյթսը նաև խոստովանել է, որ երկու սիրավեպ է ունեցել ռուս կանանց հետ, ինչի մասին Էփշթեյնը հետագայում իմացել է, սակայն դրանք չեն առնչվել Էփշթեյնի զոհերի հետ: «Ես անօրինական ոչինչ չեմ արել։ Ես անօրինական ոչինչ չեմ տեսել»,- անձնակազմին ասել է Գեյթսը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ