Հակակոռուպցիոն կոմիտեի ստուգողական գործողությունների թիրախում նաև գործող պաշտոնյաներ են (տեսանյութ)
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթները չեն վերաբերում բացառապես նախկին պաշտոնատար անձանց։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նրա խոսքով՝ քրեական հետապնդումների զգալի մասը վերաբերում է գործող պաշտոնյաներին։ «Անդրադարձ կատարելով այն հարցադրմանը, թե արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեն պայքար է մղում բացառապես նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ես այդ պնդումների հետ համաձայն չեմ, քանի որ քրեական հետապնդումները վերաբերելի են նաև գործող պաշտոնյաների, ոչ միայն նախկին պաշտոնյաների։ Տոկոսային հարաբերակցությամբ այս պահին չեմ կարող նշել, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին ևս իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներ են, այլ գործող պաշտոնյաներ»,- ասաց Նահապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Նա նաև անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կանխարգելիչ տվյալներ է Կոմիտեն ներկայացրել Կառավարությանը՝ կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով։ Նահապետյանի խոսքով՝ ներկայացվել է շուրջ 120 միջնորդագիր՝ հասցեագրված պետական և տեղական մարմիններին։
«Այդ միջնորդագրերի էությունը կայանում է նրանում, որ երբ մենք քրեական վարույթներով հայտնաբերում ենք հանցագործությունը ծնող պատճառներ և պայմաններ ու տեսնում ենք, որ դրանք պետք է վերացվեն, դրանք շարադրում ենք համապատասխան փաստաթղթում և հասցեագրում կոնկրետ մարմիններին՝ ակնկալելով մեկամսյա ժամկետում համապատասխան քայլեր և դրանց վերաբերյալ գրավոր իրազեկում»,- նշեց նա։
Նահապետյանի խոսքով՝ միջնորդագրերի նպատակը հետագայում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելումն է՝ վերացնելով այն պայմանները, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի զարգացմանն ու տարածմանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին