ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել գրավի դիմաց
Լորդ Փիթեր Մանդելսոնը ձերբակալությունից մի քանի ժամ անց ազատ է արձակվել գրավի դիմաց, հայտնել է ոստիկանությունը։ Նրան ձերբակալել էին ծառայողական դիրքի չարաշահման կասկածանքով, քննությունը շարունակվում է։ BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը լոնդոնյան տուն է վերադարձել Գրինվիչի ժամանակով ժամը 02:00-ին։
Բրիտանական քաղաքականության 72-ամյա վետերանը մտերիմ հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հունվարի վերջին հրապարակված Էփշտեյնի գործով փաստաթղթերի վերջին փաթեթից պարզվել է, որ լեյբորիստ քաղաքական գործիչ լորդ Փիթեր Մանդելսոնը Էփշտեյնի հետ պահպանել է ընկերական հարաբերություններ անգամ նրա առաջին դատավճռից հետո։
Ոստիկանությունը կասկածում է, որ Մանդելսոնը Էփշտեյնի հետ նամակագրության ընթացքում նրան փոխանցել է կառավարական գաղտնի տեղեկություններ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ