«Turkish Airlines»-ը կարող են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել
Շուտով «Turkish Airlines»-ն է գալիս ՀՀ, որը Երևանից դեպի Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Անդրադառնալով ուղիղ չվերթներին՝ Լուսինե Գևորգյանը նշեց, որ բանակցվում է նաև Չինաստանի հետ ուղիղ ավիափոխադրումը, նախորդ տարի Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը ևս աճել է: Հավելեց, որ նկատվում է ցամաքային անցակետերով՝ Վրաստանից դեպի Հայաստան եկող չինացիների մուտք, ու եթե ունենանք ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Չինաստանի այլ քաղաքներ, կարող ենք Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային նոր տուրեր անել, ինչը Վրաստանը հաջողությամբ անում է Ադրբեջանի հետ:
Նշենք, որ մայիսից կսկսվեն Երևան-Ռիգա ուղիղ չվերթները, հունիսից՝ Երևան-Լոնդոն-Երևան: Դեպի Լոնդոն չվերթին ընդառաջ իրականացվելու է մեծ մարկետինգային արշավ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին