Սպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBC
Իր դաժանությամբ հայտնի մեքսիկական «Խալիսկո նոր սերունդ» թմրակարտելի ղեկավար Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, նույն ինքը ՝ Էլ Մենչոն, սպանվել է լուսադեմին ռազմական գործողության ժամանակ, հայտարարել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ սպանվել է կարտելի ևս չորս անդամ, երկուսը ծանր վիրավորվել են, վիրավորվել է նաև երեք զինծառայող՝ հայտնել է BBC-ն։
Նարկոսինդիկատը ծագել է 2010 թվականին՝ Խալիսկո նահանգում, սակայն ժամանակի ընթացքում իր ազդեցությունը տարածել է ամբողջ երկրում։ Նախկին ոստիկան Էլ Մենչոն ստեղծել է հզոր հանցավոր կազմակերպություն, որը պատասխանատու է ԱՄՆ-ում զգալի քանակությամբ կոկաինի, մեթամֆեթամինի և ֆենտանիլի մաքսանենգության համար: ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև է առաջարկել նրա գտնվելու վայրը պարզելու համար:
Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են գործողության նախապատրաստությանը։ Շուրջկալի ընթացքում առգրավվել են զրահապատ մեքենաներ և զենքեր, այդ թվում՝ նռնականետներ:
Առաջնորդի մահն անմիջապես բռնության ալիք է առաջացրել, երկրի ութ նահանգում «Խալիսկո»-ի զինյալները մեքենաներ են հրկիզել, փակել են ճանապարհները և հարձակվել անվտանգության ուժերի վրա: «Խալիսկո նոր սերունդ» կարտելը հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ:
Ըստ վերլուծաբանների՝ Էլ Մենչոյի սպանությունը Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի համար նշանակալի նվաճում է թմրամիջոցների կարտելների դեմ պայքարում: Չի բացառվում, որ այդ հաջողությունը կարող է նաև ամրապնդել նրա հարաբերություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հաճախ կոչ է անում Մեքսիկային ավելի ակտիվ լինել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ