Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի
Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին: BBC-ի հետ հարցազրույցի ընթացքում հաղորդավարը նախագահին հարցրել է Թրամփի հայտարարությունների մասին՝ հիշեցնելով, որ նախկինում վերջինս ուկրաինացի առաջնորդին մեղադրել էր դիկտատոր լինելու և պատերազմ սկսելու մեջ։ Զելենսկին սրանից հետո ծիծաղել է և նշել, որ ինքը դիկտատոր չէ։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև բանակցությունների թեմային։ Զելենսկին ընդգծել է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ավելի հաճախ է տեսնվում ուկրաինական կողմի, քան ռուսների հետ։ Լրագրողը նաև շեշտել է, որ Զելենսկին ավելի հաճախ է տեսնվել Թրամփի հետ, քան Պուտինը։
«Այսօր ես չեմ կարող դա հաստատ պնդել: Որովհետև Ուիթքոֆը հակառակն է ասում՝ որ ուկրաինական կողմի հետ նա ավելի հաճախ է հանդիպել, քան ռուսների։ Դրանք նրա խոսքերն են։ Իսկապես, ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախագահ Թրամփի հետ, մինչդեռ նախագահ Թրամփը Պուտինի հետ ընդամենը մեկ հանդիպում է ունեցել», - հայտարարել է նախագահը։
Անցյալ ամիս Թրամփը սոցիալական ցանցում ծավալուն գրառում էր կատարել Զելենսկու մասին՝ նրան անվանելով դիկտատոր՝ առանց ընտրությունների։ Նա հայտարարել էր, թե չափավոր հաջողակ կոմիկ Վլադիմիր Զելենսկին համոզել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց մի պատերազմ, որը նա՝ առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա կարգավորել։
Սակայն արդեն մի քանի օր անց Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը չէր հավատացել, որ ավելի վաղ Զելենսկուն դիկտատոր է անվանել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել