ՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ռուսական ուժերը փետրվարի 20-ի գիշերը ՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից ամենաշատը՝ թվով 57 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Իր հերթին, Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոլգոմազը Telegram-ում հայտնել է, որ ուկրաինական հարվածներից վնասվել է երեք մասնավոր տուն, տուժածներ չկան։
Փետրվարի 19-ի երեկոյան Սևաստոպոլի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ամենօրյա զեկույցում տեղեկացրել են, որ Ռուսաստանը փետրվարի 20-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել Ուկրաինայի վրա արձակված 128 անօդաչու թռչող սարքից 107-ը։ «Բալիստիկ հրթիռով և 21 գրոհային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են եղել 14 վայրերում, ինչպես նաև մեկ վայրում տեղի է ունեցել բեկորների հարված», - զեկույցից հատված է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։
Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ Զապորոժիեիում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։ Նրա խոսքով՝ ռուսական ԱԹՍ-ները թիրախավորել են Զապորոժիեի շրջանի Նովոմիկոլաևկա և Վոլնյանսկ բնակավայրերը։ Հարվածի հետևանքով ավերվել և վնասվել են մասնավոր տներ։
Բացի այդ, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեում կարևորագույն ենթակառուցվածքների՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով 8000 սպառողի։
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան էլ հայտնել է, որ մարզում հրետակոծության հետևանքով երեք մարդ է վիրավորվել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել