Ռուսաստանը մեծացնում է միջուկային տրիադայի մարտական հնարավորությունները
Ռուսաստանը մեծացնում է իր ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները նոր և արդիականացված հրթիռային համակարգերի, ինքնաթիռների և սուզանավերի մատակարարումների միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում։
«Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմավարական միջուկային ուժերի զարգացմանը։ Սա մեր երկրի դեմ ագրեսիան զսպելու հիմնական տարրն է։ Միջուկային տրիադայի մարտական հնարավորությունների մեծացումը շարունակվում է նոր ու արդիականացված հրթիռային և ավիացիոն համակարգերի, ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավերի մատակարարումների միջոցով», - ասել է Ռուդսկոյը։
Նա նշել է, որ միաժամանակ արդիականացվում են ռազմավարական ոչ միջուկային ուժերը, կատարվում է հիպերձայնային հրթիռային զենքի նոր համալիրների մշակում։ «Ընդհանուր նշանակության ուժերի մարտական հնարավորությունները մեծացնելու նպատակով, առաջին հերթին՝ մեր արևմտյան սահմանների մերձակայքում, բարելավվում է Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերի մարտական ու թվային կազմը», - ասել է Ռուդսկոյը՝ խոսելով ՆԱՏՕ-ի կողմից հնչող սպառնալիքների հետ կապված միջոցառումների մասին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել