100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։
Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում։ Այն ունի ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը։
ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում։
Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա՝ ներդրումներ ջրային ենթակառուցվածքների արդիականացման և վերականգնման ու ոռոգման ոլորտում, ներդրումներ ավելի զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար, ներդրումներ ագրոբիզնեսի բնագավառում, ներառյալ` ագրոզբոսաշրջությունը, որի նպատակն է ավելի մեծ արժեք հաղորդել արտադրանքին, որը կայուն գյուղատնտեսության նախապայման է, կանաչ և խելացի գյուղատնտեսության աճի զարգացման համար առաջադեմ ֆինանսական մեխանիզմների մշակում` առանցքային ուշադրություն դարձնելով թվայնացմանը։
ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով, ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո, Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո, Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո: WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:
Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:
Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը:
Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին