Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փետրվարի 19-ին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել