Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրա
Փետրվարի 17-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Հարվածի տակ է հայտնվել Իլսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որտեղ հրդեհ է բռնկվել, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ «Վնասվել է նավթամթերքի պահեստարանը։ Հրդեհի ընդհանուր մակերեսը մոտ 700 քմ է», - նշել են օպերատիվ շտաբում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 72 մարդ և 21 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ մասնագետներ։ Բացի այդ, դրոնների բեկորների ընկնելու պատճառով երկու մասնավոր տներ են հրդեհվել Իլսկի ավանում։ Տուժել է երկու մարդ, որոնց անհրաժեշտ է եղել հոսպիտալացում։
Իլսկի ՆՎԳ-ն խոշորագույններից մեկն է երկրում, այն գտվում է Ռուսաստանի հարավում։ Ձեռնարկությունը պատկանում է «Կուբանի նավթագազային ընկերությանը»։ Այն ներառում է վեց տեխնոլոգիական կայանք՝ տարեկան 6,6 մլն տոննա ընդհանուր հզորությամբ։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբում նշել են, որ տվյալ ՆՎԳ-ն «ներգրավված է Ռուսաստանի զինված ուժերի ապահովման գործում»։ Մինչ այս գործարանը բազմիցս դարձել է Ուկրաինայի թիրախը, սակայն այս տարի սա առաջին հարձակումն է եղել դրա վրա։
Կրասնոդարի երկրամասի վրա հարձակմանը զուգահեռ ուկրաինական դրոնները գրոհել են Թաթարստանը։ Գիշերը ժամը երեքի սահմաններում պայթյուններ են հնչել Կազանում և Նիժնեկամսկում, գրում է Shot-ը։ Տեղի բնակիչները հայտնել են, որ դրանից հետո շրջաններից մեկում լույսը «տատանվել է»։ Մինչ այդ «Ռոսավիացիան» հայտարարել էր Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին։ Թաթարստանին հասցված հարվածների հետևանքների մասին պաշտոնական տեղեկատվություն իշխանությունները չեն տրամադրել։
Ժամը հինգի սահմաններում պայթյունների շարք է հնչել Իժևսկի վրա։ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է դպրոցներում պարապմունքների դադարեցման մասին։ Բացի այդ, ուկրաինական անօդաչուները հարձակվել են օկուպացված Սևաստոպոլի վրա։ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ դա վերջին շրջանի «ամենաերկարատև հարձակումներից մեկն էր»։ Հարձակման հետևանքով վիրավորում է ստացել 9-ամյա տղա, նրան տեղափոխել են մանկական հիվանդանոց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել