Գալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաները
Ըստ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) և Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) տվյալների՝ Հերման Գալուշչենկոն կասկածվում է փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։ Հետաքննության տվյալներով՝ 2021 թվականին Անգիլյա կղզում գրանցվել է մոտ 100 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամ, որը ստեղծել են NABU-ի և SAPO-ի կողմից բացահայտված կազմակերպության մասնակիցները։
Ընկերությունների շահառուները, որոնց համար ձևակերպվել են ակտիվները, դարձել են Գալուշչենկոյի կինն ու երեխաները։ Գալուշչենկոյի պաշտոնավարման ընթացքում կազմակերպությունը, ըստ հակակոռուպցիոն մարմինների, էներգետիկ ոլորտում անօրինական գործունեությունից ստացել է ավելի քան 112 միլիոն դոլար կանխիկ։
Հերման Գալուշչենկոն Ուկրաինայի էներգետիկայի նախարարն էր 2021 թվականի ապրիլից։ 2025 թվականի հուլիսին նա դարձել է արդարադատության նախարար։ Նույն թվականի նոյեմբերին Գերագույն ռադան նրան ազատել է պաշտոնից՝ «Էներգոատոմ»-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Գալուշչենկոյի տունը նույնպես խուզարկվել է հակակոռուպցիոն գործողության շրջանակներում։ Փետրվարի 15-ին նա ձերբակալվել է Ուկրաինայի սահմանը հատելու փորձի ժամանակ և դուրս է բերվել գնացքից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել