Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի
Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ խոսակցություններ չկան. այս մասին նշված է «Վրացական երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ։ Ինչպես պարզաբանում են «Վրացական երկաթուղում», իրենց համար անհասկանալի են երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսակցությունները, հայտնում է «Ինթերփրես նյուզ»-ը:
«Վրացական երկաթուղում չի քննարկվում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հետևաբար՝ մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել