Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշը
Ամերիկացի ձեռնարկատերեր Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները Forbes հանդեսի վարկածով ամերիկացի 250 նորարարների ցանկում։ «Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որը հիմնադրել է հինգ բազմամիլիարդանոց ընկերություն տարբեր ճյուղերում: Ջեֆ Բեզոսը հիմնովին փոխել է մանրածախ առևտրի ամերիկյան ինդուստրիան, դարձել ռահվիրա ամպային հաշվարկումների ոլորտում, զբաղվում է Լուսին մարդու վերադարձի հարցերով և արհեստական բանականության զարգացմամբ:
Բիլ Գեյթսը, դժգոհ լինելով անձնական համակարգիչների բնագավառի հեղափոխությունից և Microsoft-ի գերիշխող դրությունից ծրագրային ապահովման շուկայում, դարձել է առատաձեռն բարերար, որն օգնել է վերացնել պոլիոմիելիտը Հնդկաստանում», ասվում է Forbes-ի հայտարարության մեջ։
Ցուցակում են ներառվել նաև «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմաշարի ռեժիսոր Ջորջ Լուկասը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը, Nike-ի համահիմնադիր Ֆիլ Նայթը և այլ հայտնի ձեռնարկատեր-նորարարներ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին