Օրենքի նախագծի ընդունումն ուղղված է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ու քաղաքացիների փոխահարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին տրվող հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնների տրամադրման դյուրցմանը, ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ ԱԺ–ում ներկայացնելով իր եւ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով ներկայում բժշկական կազմակերպությունները ծառայություններ մատուցելիս պարտադիր պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն: «Գործնականում, երբ վճարումն իրականացվում է վճարային քարտերի միջոցով, ՀԴՄ-ՊՈՍ համակցված տերմինալների միջոցով քաղաքացուն տեղում տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, իսկ վճարային տերմինալների միջոցով վճարում իրականացնելիս սարքավորումը տրամադրում է միայն ԿԲ խորհրդի համապատասխան որոշմամբ սահմանված «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը: Այդ դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն ստանալու համար քաղաքացին պետք է մոտենա բժշկական հաստատության հաշվապահություն»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:
Ըստ պատգամավորի՝ բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի եւ սոցիալական փաթեթի շրջանակներից դուրս մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների վերաբերյալ տվյալները շատ հաճախ չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ՝ չնայած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով այդ կետը նույնպես կարգավորվում է:
Նախաձեռնությամբ առաջարկվում է բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն:
Նշվել է, որ ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում:
Հարակից ցեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն էլ նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է որոշ խմբագրական առաջարկներ, որոնք հեղինակների կողմից հաշվի կառնվեն մինչեւ երկրորդ ընթերցում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին