Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառով
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Danone ապրանքանիշի Aptamil մանկական կաթնախառնուրդները հետ կանչելու մասին՝ դրանցում ցերեուլիդ տոքսինի առկայության պատճառով։
«Սկսվել է ավելի վաղ Թուրքիա ներկրված մանկական Aptamil First Infant Formula կերերի հետկանչի գործընթացը՝ երեխաների առողջության համար վտանգ ներկայացնող ցերեուլիդ տոքսինի պարունակության պատճառով։ Խնդրում ենք չօգտագործել գնված խառնուրդները և դրանք վերադարձնել խանութներ», - նշված է Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին թուրքական իշխանությունները հետ էին կանչել նաև Nestle ընկերության SMA Optipro մանկական կերերը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին