Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր
Կանադական Մոնրեալում շուրջ 60 ակտիվիստ հագել է Ռոբին Հուդի ոճով (փետրավոր գլխարկներ) և մտել է օրգանական և առողջ սննդի խանութ և առանց վճարելու հավաքել մթերքներ։ Խմբի անդամները ապրանքները տարել են քաղաքով մեկ տեղադրված «համայնքային սառնարաններ» և անվճար բաժանել մարդկանց։
Խումբն իրեն անվանում է «Robins des Ruelles» (փողոցների Ռոբինները կամ Ռոբիններ նրբանցքներից) և ասում է, որ սա քաղաքական ակցիա է եղել՝ բողոքելու սննդամթերքի թանկացման դեմ։ Նրանք պնդել են, որ մարդիկ երկու աշխատանքի դեպքում էլ հազիվ են կարողանում սնունդ գնել, տուն պահել, ընտանիքը պահել, ուստի «բոլոր միջոցներն արդարացված են»։
Նրանք ամբողջ ակցիան հրապարակել են սոցիալական ցանցերի իրենց էջում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված մարդիկ անցել խանութով, վերցրել ապրանքները, տեսախցիկները ներկով փակել, իսկ խանութի արտաքին պատին գրել «vole un voleur» (գողացիր գողից)։ Տեսանյութում նրանք նաև օգտագործել են 1938 թվականի «Ռոբին Հուդի արկածները» ֆիլմի սկզբնական կադրերը։
Խումբը անցյալ տարվա դեկտեմբերին նույնպես նմանատիպ գործողություն է իրականացրել. Սանտա Կլաուսի և էլֆերի հագուստներով մտել էին մեկ այլ խանութ, գողացել սնունդ և մի մասը նվերների տեսքով թողել էին մոտակա տոնածառի տակ։
Մոնրեալի ոստիկանությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցել՝ գողության և գույքի վնասման (վանդալիզմի) կասկածանքով։ Հաղորդվում է, որ գործողության ժամանակ ոչ ոք չի վիրավորվել, առայժմ ոչ ոք նաև չի ձերբակալվել։ Գողացված իրերի արժեքը, ըստ ոստիկանության, մի քանի հազար դոլար է, բայց ճշգրիտ գումարը դեռ հաստատված չէ, և գողացված իրերը դեռ չեն գտնվել։
Կանադայում վերջին տարում սննդամթերքի գները բարձրացել են 4.7%-ով, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է, քան ընդհանուր գնաճը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...