Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը Naré-ն վերադարձավ հայրենիք հաղթական մրցանակով (ֆոտոշարք) Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով Վուչիչը ճանաչել է պարտությունը Սպասվում է առանց տեղումների եղանակ Լուլա դա Սիլվան կդառնա Բրազիլիայի պատմության մեջ ամենատարեց նախագահը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ) Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանըԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը (տեսանյութ)Naré-ն վերադարձավ հայրենիք հաղթական մրցանակով (ֆոտոշարք)Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվովՎուչիչը ճանաչել է պարտությունըՍպասվում է առանց տեղումների եղանակԼուլա դա Սիլվան կդառնա Բրազիլիայի պատմության մեջ ամենատարեց նախագահըԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկություններըԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններումՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈւմ հետ է կիսել Նարեն իր հաղթանակը«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց հաղթարշավը միջազգային բեմերումՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթումGreen Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցիՌեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտըԴատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումներըԱլեքսանդր Պետրակովը գլխավորելու է ԿրիվբասըԲանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափովՊանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներումՏեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմինCOP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջԵրևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձՀայաստանում լրագրողների իրավունքների խախտումները հասել են եռամսյակային առավելագույն ցուցանիշի Թանոսի ձեռնոցը կհայտնվի Աբու Դաբիի աճուրդումՀնդկաստանը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ձեռք բերված առաջընթացից․ ՋայշանքարCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագիրըԲայրամովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ ReutersԻլոն Մասկը ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանըՎարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներՕլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետՆեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The TelegraphMARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է 7,6 տոննա կոկաինԴավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսինԵՄ-ն համաձայնության չի գալիս որևէ հարցի շուրջ․ Politico72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալու
Գիտություն

Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը

Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ կմեկտեղի ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, գործարարներին և բոլոր նրանց, ովեր հետաքրքված է ԱԲ հայկական հեռանկարով։   

Կազմակերպչական հանձնաժողովի այսօր կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում տրվեց պաշտոնական հետհաշվարկը։ Տեխնոլոգիական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարները՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանը, Krisp ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը  և ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ստորագրեցին AI Conf 2026-ի առաջին պաշտոնական պաստառը։

Այսօր հաստատված օրակարգի շուրջ AI Conf համաժողովը «Մայր ԲՈՒՀ»-ի հարկի տակ մեկտեղելու է ոլորտի առաջնորդներին՝ վերաիմաստավորելու արհեստական բանականության ասպարեզում վերջին տարում Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները։ Միջոցառմանը հանդես կգա ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:  

AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։

Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։

Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։

Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է սրընթաց այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։

Համաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամը (YerevanN),  Krisp ընկերությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։