Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանի գործի նախաքննության ընթացքում ՔԿ կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել. պարզաբանում «Տելեգրամով» թմրամիջոց ձեռք բերելու, գովազդելու, իրացնելու և գործընթացում անչափահասի ներգրավելու համար պատիժները կխստացվեն. նախագիծ Ֆրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ Պարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ «Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան Հայտարարվել է նախաորակավորման մրցույթ Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար CAFSEP ծրագրի իրականացման թիմը արժանացել է Project Commitment Award մրցանակին. Էկոնոմիկայի նախարարություն Հրապարակվել է «սերուցքայինների» հայտացուցակը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունը Քննարկվել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

Սամվել Կարապետյանի գործի նախաքննության ընթացքում ՔԿ կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել. պարզաբանում«Տելեգրամով» թմրամիջոց ձեռք բերելու, գովազդելու, իրացնելու և գործընթացում անչափահասի ներգրավելու համար պատիժները կխստացվեն. նախագիծՖրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԳինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿՊարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանըԴիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. ՓեզեշքիանՀայտարարվել է նախաորակավորման մրցույթ Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար CAFSEP ծրագրի իրականացման թիմը արժանացել է Project Commitment Award մրցանակին. Էկոնոմիկայի նախարարությունՀրապարակվել է «սերուցքայինների» հայտացուցակըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունըՔննարկվել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծըՄենք հստակ գիտենք մեր նպատակԱրեգակի հզոր պայթյունը չի ազդի Երկրի վրաԱվտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներՇարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ դիրքերում են հայ շախմատիստներըՖԻԴԵ-ն Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձինԹուրքիայում դեռահասը հրացանով հարձակվել է դպրոցի վրա. տուժել է առնվազն 18 մարդ«Հըզբոլլահը» դեմ է Լիբանան-Իսրայել բանակցություններինՄեծամորում ավտոմեքենա է այրվելՆերառականությունը մշակութային կրթության ոլորտում․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզիցԵթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ«Ռեալը» փաստացի վետո է դրել Վիկտոր Մունյոսի տրանսֆերի վրաԲարսելոնան ավելի շուտ ևս մեկ կարմիր քարտ կստանա, քան կհաղթի ԱտլետիկոյինԸստ արաբական աղբյուրների՝ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջում է վերսկսել բանակցություններն Իրանի հետԵրեկոյան ԿԲ կայքը եւ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը հնարավոր է հասանելի չլինիԾինփինը և Սանչեսը քննարկել են համաշխարհային կարգի փլուզուման հարցըՍա միջազգային հարկային թափանցիկության լավագույն ստանդարտն էՀայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկըՄոսկվան և Անկարան պատրաստակամ են աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանըԿանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան285 հազար եվրո՝ ՇՄՆ ՊՈԱԿ-ներին2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ 125 մլն դրամԱկնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր. նախագիծՄիացե՛ք մեզ՝ հոգ տանելու մեր քաղաքի մասին. շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճումՎաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրաԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետՄեկնարկել է «Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը»Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումըՍպիտակ տունը մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու Իրանի առաջարկըՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարինԱռաջին անգամ համաշխարհային քաղաքական պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պախկված թեկնածուով. ՌուբինյանԲՏԱ նախարարը ներկայացրել է ԱԲ ոլորտում պետական քաղաքականությունըՏնտեսվարողի հարկային խախտման դեպքում քրեական գործի հարուցման շեմը 10 միլիոն դրամից կդառնա 30 միլիոն. նախագիծՔննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարներըՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՄրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ, նրանցից մեկը անչափահաս է, կա ձերբակալված. ՔԿՆախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարիԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի 10 միլիարդ դոլարի հայցը Wall Street Journal-ի դեմ
Բիզնես

Ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենքի նախագծի հիմնական նպատակը ՀՀ տնտեսության վերամշակող ճյուղերից կարևորների՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է:

Նրա խոսքով՝ նախագծով համակարգային ձևով բարելավվում է այս երկու ճյուղերի հարկային միջավայրը, որովհետև առաջարկվում են ԱԱՀ-ի հարկով հարկման արտոնյալ, մնացած ոլորտներից խիստ տարբերվող կարգավորումներ:

«Թեև ոսկու և թանկարժեք քարերի վաճառքը ազատված է ԱԱՀ-ից, բայց ազատված է միայն որպես հումքային ապրանք վաճառելիս, և երբ այդ հումքային ապրանքների օգտագործմամբ ստեղծվում են արդեն պատրաստի արտադրանքներ, զարդեր, դրանց վաճառքն արդեն ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այսինքն՝ վերջնարդյունքում մենք սպառողին այս հումքային ապրանքները հասցնում ենք ԱԱՀ-ով ծանրաբեռնված՝ գործող օրենսդրությամբ պայմանավորված»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ, մի կողմից, ոսկին և թանկարժեք քարերը, որպես հումքի տեսակներ, բարձրարժեք են այլ հումքերի համեմատությամբ, և ոսկյա զարդերը, լինելով բարձրարժեք ապրանքներ, երբ դրանց վաճառքը կազմակերպվում է շրջանառության հարկի համակարգում, կա հիմնավոր տեսակետ այն մասին, որ եթե գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն, իրացման ծավալների իրական հաշվառում և հայտարարագրում լինի, ապա, մեծ հավանականությամբ, այս ոլորտում գործող արտադրությամբ և վերավաճառքով զբաղվող մեր տնտեսվարող սուբյեկտները հատելու են շրջանառության հարկի շեմը, ինչը նշանակում է, որ այդ պահից հետո ձևավորվող հարկման բազաները ծանրաբեռնվելու են ԱԱՀ-ով:

«Սա էականորեն վնասում է մրցունակությանը՝ գնային իմաստով, և նաև անհավասարություն է ստեղծվում շուկայում, որովհետև շեմից ներքև գործողները շրջանառության հարկի համակարգում մի քանի անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շեմից գտնվողները կվճարեն»,- պարզաբանեց ֆինանսների նախարարի տեղակալը: 

Ըստ այդմ՝ հարկային միջավայրի բարելավման նպատակով առաջարկվում է 2 արտոնյալ կանոն՝ մեկը՝ արտադրողի համար, մյուսը՝ վերավաճառողի:

Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:

Իհարկե, նույն խնդիրն առկա կլինի նաև բոլոր այն դեպքերում, երբ որևէ հումք կամ նյութ ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, սակայն դրա օգտագործմամբ ստացվող արտադրանքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդուհանդերձ, ոսկին առանձնահատուկ հումք է, քանի որ յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, և յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը, ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր: