Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն
Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրվի ՀԴՄ կտրոն: Ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում, եւ արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ, ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր: «Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը:
Առաջարկվում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված, համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
«Ծածկագիրը ցույց է տալու՝ քաղաքացին ո՞ր ծառայություններից է օգտվել եւ որքա՞ն է վճարել ծառայության համար: Սա նաեւ վերահսկողական գործիք է»,- նշել է հիմնական զեկուցողը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նա ներկայացրել է որոշ տեխնիկական, խմբագրական առաջարկներ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին