Արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և այդ գնահատականը հնչեցվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի զեկույցում։ Սյս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ես կրկին ասում եմ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցների կողմից հրապարակված զեկույցներում որևէ հղում քաղբանտարկյալների մասին չկա, և սա ինքնին շատ խոսուն է»,– նշեց նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ քաղաքական հայացքները կամ քաղաքական գործունեությունը չեն կարող անձին ազատել հնարավոր հանցանքի համար պատասխանատվությունից։ «Չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի կամ կարգավիճակի հետևում և կատարել հանցանք, իսկ հետո խոսել քաղաքական հետապնդման մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում, որ քո գործողություններին պարտադիր պետք է քաղաքական ենթատեքստ տրվի»,– ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ առկա քրեական գործերով քննությունները շարունակվում են, իսկ վերջնական գնահատական կարող են տալ միայն դատարանները։ «Քանի դեռ դատական ակտ չկա, որևէ անձնական կամ քաղաքական հետևություն վճռորոշ նշանակություն չունի։ Քննչական, դատախազական և դատական մարմինները կատարում են իրենց աշխատանքը, և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել այդ մարմինների գործունեության համար»,– ասսց Սրբուհի Գալյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին