Երկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան
Նռնաձոր-Շվանիձոր ճանապարհի աշխատանքները ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել ավարտել 2026թ. մարտին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և հավելեց, որ այս պահին հնարավոր է այդ ճանապարհով հասնել Նռնաձոր, թեև դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում և խորհուրդ չի տրվում:
«Ցավոք, Նռնաձորը երբեք Մեղրիին կապող ճանապարհ չի ունեցել, և երթևեկության համար ճանապարհը նախատեսված է եղել որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին, հիմա այնտեղ դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք: Որքան էլ երկաթուղու տարածքը թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Նռնաձորի ճանապարհի աշխատանքները արագ տեմպով առաջ են գնում, և այս տարի 1-ին մասի աշխատանքները կավարտվեն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին