Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)
Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին, և մինչ այդ Ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում և ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։
Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների՝ դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը, հիմնականում նույնպես չի վրիպում Ոստիկանության ծառայողների աչքից։
Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաև նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։
Հունվարի 22-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ- 21213» մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին նրանք կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի մեքենա: Ստուգմամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ: Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում:
Այս դեպքից մոտ մեկուկես ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին, երթևեկության հանդիպակաց գոտիում, նկատել են կայանված «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային՝ մեքենաները հեռացել են՝ թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր:
Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։
Հունվարի 25-ի գիշերը Հրազդան քաղաքում, Հին շուկայի տարածքում, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Գեղարունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ՝ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ՝ անծանոթ անձից։
Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։
Մեկնել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ։ Հայտնաբերել է ձկներով երեք արկղ։ 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին