Մենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2։0):
«Ներաձուրիի» պաշտոնական կայքի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը, ով մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում, ամփոփել է խաղը, կարևորել թիմային ոգին և խոսել մրցաշարի հաջորդ փուլում իրենց սպասելիքների մասին. «Մենք շատ լավ աշխատեցինք որպես թիմ՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ստեղծեցինք մի քանի պահեր, ու թեև երբեմն թվում էր, թե դա բավարար չէ, ի վերջո կարողացանք հաշիվը բացել ստանդարտ դիրքի խաղարկումից հետո։
Մենք արժանի էինք այս հաղթանակին. ցանկանում էինք բոլորին ապացուցել, որ կարող ենք հաղթել նաև թոփ մակարդակի թիմերի։ Թե ով է խաղում, իսկ ով՝ ոչ, այդքան էլ կարևոր չէ. մենք ունենք ընդլայնված կազմ, և բոլորն էլ պատրաստ են։ Մարզումների ժամանակ միշտ կենտրոնանում ենք փոխըմբռնման և մեր խաղաոճի վրա, քանի որ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է դուրս գալ խաղադաշտ. երբեք չգիտես, թե ինչ կլինի:
Նախորդ խաղերի հետ կապված թեթև հիասթափություն կա, կորցրած միավորներն իրենց հետքը թողեցին, և մենք կարող էինք մի փոքր ավելի լավ հանդես գալ, բայց սա ֆուտբոլ է։ Այժմ ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար՝ անկախ նրանից, թե ով կլինի մրցակիցը՝ «Բենֆիկա՞ն», թե՞ «Բուդյո-Գլիմտը»։ Մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մեր, այլ ոչ թե մրցակցի խաղի վրա»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին