Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի
Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի, Իսրայելի հետ անցյալ տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Х ցանցում։ Արաղչիի հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արեւելքում նավատորմի տեղակայման եւ Իրանի հետ հնարավոր շփման գծի երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու ֆոնին։
«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ եւ վճռականորեն արձագանքել մեր թանկ հողի, օդային տարածքի եւ ծովի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։ 12-օրյա պատերազմի ընթացքում քաղված արժեքավոր դասերը թույլ են տալիս մեզ ավելի վճռականորեն, արագ եւ արդյունավետորեն արձագանքել»,- գրել է Արաղչին։
Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Իրանը միշտ աջակցել է «փոխշահավետ, արդար եւ հավասար» միջուկային գործարքին։ «Հավասար պայմաններով, առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, այնպիսի պայմաններով, որոնք երաշխավորում են Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների իրավունքը եւ ապահովում են միջուկային զենքի բացակայությունը: Նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության ծրագրերում, եւ մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»,- եզրափակել է Իրանի արտաքին գործերի նախարարը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել