Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր - 3) սահմանված միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ կատարվել են:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝
Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,
Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.5% մարժա + 0.1% (մարման հավելավճար):
Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար:
Հաշվի առնելով 17.12.2025թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.69%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.66%,
Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ։
Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին