Թրամփն արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարներ է հրապարակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկար, որում նա տեղադրում է ամերիկյան դրոշը Գրենլանդիայում։
Նկարում Թրամփը երկու ձեռքերով բռնել է դրոշը, իսկ նրա ետևում կանգնած են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրանց կողքին ցուցանակ է, որի վրա գրված է. «Գրենլանդիան ԱՄՆ տարածք է 2026 թվականից»։
Ամերիկացի առաջնորդը հրապարակել է ևս մեկ լուսանկար Օվալաձև աշխատասենյակում՝ շրջապատված եվրոպացի առաջնորդներով։
Հետին պլանում ցուցադրվում է ԱՄՆ-ի մեծ քարտեզը, որի վրա երկրի տարածքից բացի երևում են Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան։ Այս հանդիպման լուսանկարը իրական է, բայց փոփոխված. բնօրինակում պատկերված էր Ուկրաինայի և Ռուսաստանի արևմտյան հատվածի քարտեզը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել