Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում և իրացնում:
Հունվարի 14-ին 43-ամյա աշտարակցին հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Միցուբիշի» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ պարզվել է, որ մեքենայում կան տարբեր տեսակի կեղծ օղիներ, ինչն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից:
Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և մարզային վարչություն են տեղափոխվել նաև Նոր Խարբերդի բնակիչները: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աշտարակի բնակիչ 43-ամյա տղամարդու «Միցուբիշի» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 114 շիշ տարբեր տեսակի օղիներ, իսկ նրա բնակության հասցեում՝168 շիշ օղի:
Քրեական վարույթի շրջանակում հունվարի զննություն է կատարվել նաև Նոր Խարբերդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շինությունում: Հայտնաբերվել են 51 շիշ կոնյակ, պլաստմասե տարաներով 10 լիտր կոնյակ, 10 լիտր օղու սպիրտ, տարբեր խմիչքների պիտակներ և ակցիզային դրոշմապիտակներ, տարբեր սարքեր, շշեր և այլն:
Հունվարի 15-ին զննություն է կատարվել նաև պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Ֆորդ» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել են 194 շիշ կոնյակ և օղի, ինչպես նաև օղու պիտակներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին