Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր
Մարոկկոյի հավաքականների միջև վերածվեց իսկական դրամայի՝ լի մրցավարական սկանդալներով, խաղադաշտը լքելու փորձերով և լրացուցիչ ժամանակում խփված գոլով։
Դեռ խաղից առաջ Սենեգալի հավաքականը դժգոհություն էր հայտնել կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Ռաբատի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտը տեղավորում է 69,500 հանդիսական, սակայն սենեգալցի երկրպագուներին տրամադրվել էր 3000-ից պակաս տոմս։
90+2-րդ րոպե (Չհաշվված գոլ). Մրցավարը չարձանագրեց սենեգալցիների խփած գոլը։ Նա գտավ, որ Աբդուլայ Սեկը կանոնները խախտել է Աշրաֆ Հակիմիի նկատմամբ մինչ գնդակը ցանցն ուղարկելը։ Մրցավարը թույլ տվեց մեթոդական սխալ՝ սուլելով նախքան գնդակի՝ դարպասային գիծը հատելը, ինչը VAR-ին զրկեց միջամտելու իրավունքից։
90+8-րդ րոպե (11-մետրանոց). VAR-ի միջամտությունից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց Սենեգալի դարպասին՝ Մալիկ Էլ-Հաջի Դիուֆի կողմից Բրահիմ Դիասին գցելու համար։
Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Պապ Տիավը, ի նշան բողոքի, թիմին տարավ հանդերձարան։ Խաղն ընդհատվեց։ Իրավիճակը փրկեց թիմի առաջատար Սադիո Մանեն, ով մնացել էր խաղադաշտում։ Նա գնաց հանդերձարան և համոզեց թիմակիցներին ու մարզչին վերադառնալ խաղադաշտ։
Սենեգալցիների վերադարձից հետո Մարոկկոյի կիսապաշտպան Բրահիմ Դիասը մոտեցավ 11-մետրանոց նշակետին։ Նա փորձեց հարվածել «պանենկա» ոճով, սակայն Սենեգալի դարպասապահ Էդուարդ Մենդին հեշտությամբ որսաց գնդակը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին