Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին քննադատաբար է արտահայտվել ՖԻՖԱ-ի գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հասցեին՝ համեմատելով նրան նախորդի՝ Զեպ Բլատերի հետ։ «Նա լավ «երկրորդ համար» էր, բայց չդարձավ լավագույն «առաջին համարը»։ Նա շատ լավ էր աշխատում ՈւԵՖԱ-ում, բայց ունի մեկ խնդիր՝ սիրում է հարուստ և ազդեցիկ մարդկանց, նրանց, ովքեր փող ունեն։ Դա նրա բնավորությունն է։ Նա այդպիսին էր, երբ «երկրորդ համարն» էր, բայց այն ժամանակ գլխավորը ինքը չէր»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Ֆրանսիացի լեգենդը նաև նշել է, որ համավարակից հետո Ինֆանտինոյի կառավարման ոճն էլ ավելի է կոշտացել.
«Ցավոք, համավարակից հետո Ինֆանտինոն էլ ավելի մեծ ավտոկրատ դարձավ։ Ժողովրդավարությունն ավելի քիչ է, քան Բլատերի ժամանակներում։ Բլատերի մասին կարելի է ինչ ասես ասել, բայց նրա գլխավոր խնդիրն այն էր, որ ցանկանում էր ՖԻՖԱ-ում մնալ ամբողջ կյանքում։ Նա լավ մարդ էր ֆուտբոլի համար»։
Հիշեցնենք, որ Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականի փետրվարից։ Մինչ այդ կազմակերպությունը ղեկավարում էր Յոզեֆ Բլատերը (1998-2015 թթ․), ով պաշտոնը լքել էր կոռուպցիոն սկանդալի պատճառով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին