Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքին
Ռուսաստանի աշխատանքի նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի մարմնի կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Shot ալիքը՝ հղում անելով նախնական տվյալներին։
Տեղեկությունների համաձայն՝ նախկին պաշտոնյան մահացած է հայտնաբերվել Նոր Մոսկվայում գտնվող իր առանձնատան շեմքին։ Տան մուտքի դուռը բաց է եղել, իսկ նրա կողքին գտնվել է հարթափող հրացան։ Դեպքի վայրից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հայտնի է դարձել, որ Սկլյարը առանց կյանքի նշանների հայտնաբերվել է Ֆիլիմոնկովսկոյե բնակավայրում գտնվող մասնավոր տան մոտ հունվարի 15-ին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվանից առաջ նա նախկին գործընկերոջը դժգոհել էր կնոջ հետ ունեցած հարաբերություններից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել