Պարեկները հայտնաբերել են խախտումներ կատարած վարորդներին․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որում Ներքին Գետաշեն-Մարտունի ճանապարհին մի քանի ավտոմեքենայի վարորդներ երթևեկում են ուղևորների փոխադրման կանոնները խախտելով և վարում հանդիպակաց գոտիով։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդների ինքնությունը։ Մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
«Ի դեպ, տեսանյութը նկարահանվել էր նորակոչիկներին զինվորական կոմիսարիատ ուղեկցելու ճանապարհին, և սա նմանատիպ առաջին դեպքը չէր։
Զորակոչերի ընթացքում լինում են դեպքեր, երբ նորակոչիկներին ճանապարհելու եկած մտերիմները մեքենաներով խոչընդոտում են նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը՝ կոպիտ կերպով խախտելով երթևեկության կանոնները և հաճախ ստեղծելով վթարային իրավիճակներ։
Տեղեկացնենք մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում պատասխանատվություն է նախատեսված նաև Քրեական օրենսգրքով։
Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չվտանգել երթևեկության մասնակիցների, նաև ծառայության մեկնող նորակոչիկների կյանքն ու առողջությունը։
Լինենք կարգապահ և օրինահարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են