Վերջնամասում խաղը փրկելու համար մեզ պարզապես չբավականացրեց դիպուկությունը. Խաբի Ալոնսո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որում «արքայական» ակումբը պարտվեց «Բարսելոնային» (2-3)։
«Շնորհավորում եմ «Բարսելոնային»։ Հանդիպումը չափազանց լարված ստացվեց, և մենք գիտակցում էինք, որ լինելու են հատվածներ, երբ ստիպված կլինենք համբերատար գործել առանց գնդակի։ Առաջին 30 րոպեների ընթացքում մենք մրցակցին գրեթե ոչինչ թույլ չտվեցինք, սակայն շատ կարճ ժամանակահատվածում իրադարձությունները կտրուկ զարգացան։
Երկրորդ խաղակեսում մենք հաջողությամբ էինք դուրս գալիս պաշտպանությունից՝ օգտագործելով ձախ եզրն ու Վինիի արագությունը։ Նույնիսկ երրորդ գնդակը բաց թողնելուց հետո, երբ հաշիվը դարձավ 3-2, ես 100 տոկոսով վստահ էի, որ դեռ հնարավորություն կունենանք հավասարեցնելու այն և խաղը տեղափոխելու 11-մետրանոցների հարվածաշար։ Այդ պահերը եղան, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում։
Ես գոհ եմ թիմի տրամադրվածությունից ու բարձր ինքնանվիրումից, սակայն վերջնամասում խաղը փրկելու համար մեզ պարզապես չբավականացրեց դիպուկությունը։ Թիմն ուներ ուժեր վճռորոշ գրոհի համար, սակայն վնասվածքներն ու ֆիզիկական վիճակը ներկայումս խոչընդոտում են կայունության ձեռքբերմանն ու ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխմանը», - Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մադրիդի «Ռեալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 14-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում ուժերը չափելով «Ալբասետեի» հետ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին