Սպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
Սպորտը պետք է լինի սպորտի մասին և կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում՝ մրցման ժամանակ, հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին: Բնականաբար մենք տեղյակ ենք իրավիճակից, գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանի Ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը, այդ պարզաբանումը ստանալուն պես կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հայ մարզիկի` իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելուն:
«Մեր երկիրը նախաձեռնել է մի քանի կարևոր միջազգային կոնվենցիաների վավերացում այդ ուղղությամբ: Կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից: Դիմել ենք Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ: Այդ պատասխանից կախված, կորոշենք մեր գործողությունները»,- նշել է նա:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...