Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկը Ասիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ` Ֆուջեյրայի նավթային տերմինալը վերսկսել է իր աշխատանքը Իրանի գերագույն առաջնորդը «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը». Իրանի ԱԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՀՀ ավտոճանապարհներին քարաթափումներ են գրանցվել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Իսրայելն արձագանքել է Իրանի զանգվածային հարվածներին՝ հարվածելով արևմտյան Իրանի թիրախներին Բեռնում բացված դեսպանատունը կարևոր քայլ է հայ–շվեյցարական գործընկերության համար. ԱԳ նախարար ՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանը

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկելՀանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկըԱսիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ` Ֆուջեյրայի նավթային տերմինալը վերսկսել է իր աշխատանքըԻրանի գերագույն առաջնորդը «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը». Իրանի ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀՀ ավտոճանապարհներին քարաթափումներ են գրանցվել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄԻսրայելն արձագանքել է Իրանի զանգվածային հարվածներին՝ հարվածելով արևմտյան Իրանի թիրախներինԲեռնում բացված դեսպանատունը կարևոր քայլ է հայ–շվեյցարական գործընկերության համար. ԱԳ նախարարՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանըԱՄՆ առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել․ Ֆոգելը՝ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասինԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանը պատրաստ էր գնալու զիջումների. ԱրաղչիՓեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակըԵրևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկԴադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար. Դավիդ ՎիլյաՄերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետԳյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համարԿանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀՍահարայի ավազները սպիտակել ենԻրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերիցԹրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալովTRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետՆոան` Հայաստանի ՍուպերգավաթակիրԹուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվելՊարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացըՌուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբՔաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունումԱյսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էՏեղեկությունը ստուգվեց և հաստատվեցՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներԱրսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնումԽաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքներըՎարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարինՀացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էSaudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներՌուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FTԸմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշներըՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»Խարդախ սխեմաներ. Կենտրոնական Բանկը զգուշացնում էԻրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվելԻրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերըՀայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններինԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը
Հայաստան

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2010-2018 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող՝ 0.0250 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառքի անցկացումը և դրա վերաբերյալ կեղծ բովանդակությամբ արձանագրության կազմումը, որի արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած նրա մտերիմը ճանաչվել է հաղթող, և կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է նշված հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նշված պաշտոնատար անձը  կազմակերպել և համաձայնեցրել է վերը նշված հողամասի վրա քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումներով կառուցվող բազմաբնակարան շենքի վերաբերյալ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով։ Հետագայում  քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված բազմաբնակարան շենքը, կից 0․0445 հա հողամասի հետ մեկտեղ, 2018 թվականին շինծու նվիրատվության պայմանագրով անհատույց հանձնվել է նշված պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին: Այդ կերպ քաղաքապետարանի պաշտոնյան օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 140.108.050 ՀՀ դրամ արժեքով գույքը։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին),  4 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 2 դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին)։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոգրյալ հանցանքների կատարմանն օժանդակած երկու անձի, այդ թվում՝ քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ Երեք մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, ՀՀ-ից բացակայելու արգելքն ու գրավը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: