Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից և իրականում խոսում ենք նաև այն պատճառով, որ արդեն երկու տարի է՝ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել։ Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 1–ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ամենացավալի հատվածը այն է, որ դա բավականին բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին, իհարկե, մեր աշխարհագրական դիրքով, և այս սեզոնում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով։ Ադ օդը գալիս է և մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե, լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, և մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաև այդ լուծումների մասին։
Դրանք շատ դեպքերում Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածք մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,–ասաց նա։
Խոսելով խնդրի կարճաժամկետ լուծումների մասին, քաղաքապետն ասաց.
«Հնարավոր է, որ մի 10-15 կրիտիկական օր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք, արդյունքը կարող է ազդել 45-60 օրվա վրա։ Խոսքն այն մասին չէ, թե այդ ընթացքում օդի որակը ատ լավը կլինի, այլ 10 օր ճիշտ, թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ մի 20 տոկոսի ազդեցություն ունենալ, որն իրականում էական կլինի»
Ավինյանը նշեց նաև, թե շինարարության, ավտոմեքենաների և մյուս գործոնները, ամառվա, գարնան ու աշնան սեզոններին ավելի ակտիվ ազդեցություն ունեն։
«Բայց եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, մենք ամառվա ամիսներին ավելի վատ վիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ Բայց, ցավոք, մարդածին գործոններն այս երևույթի մեջ ավելի փոքր են իրենց չափաբաժնով։ Այդ մարդկային գործոնների վրա ճիշտ թիրախային ազդեցության դեպքում, կարող է հնարավորություն ունենանք օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Կհավաքվենք և կքննարկենք լուծումները։ Իհարկե՛, բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է»,-ասաց Տիգրան Ավինյանը։


















































Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Երևանի քաղաքապետարանում կան ձերբակալվածներ
Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան