Թրամփին դուր չի եկել Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը. Զելենսկին դա «ՌԴ հերթական սուտ» է անվանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի եկել Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը։ Այդ մասին Թրամփին հայտնել է ՌԴ նախագահը դեկտեմբերի 29-ի հեռախոսազրույցի ժամանակ։ «Ինձ դա դուր չի գալիս։ Դա վատ է։ Այդ մասին ես իմացա այսօր առավոտյան։ Նախագահ Պուտինը պատմեց ինձ դրա մասին։ Վաղ առավոտյան նա ասաց, որ իր վրա հարձակվել են։ Դա վատ է։ Դա վատ է։ Մի մոռացեք, ես դադարեցրել եմ Tomahawk-երի մատակարարումը Ուկրաինային։ Ես դա չէի ուզում»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել «շատ նուրբ ժամանակահատվածում»․ «Հիմա անհարմար ժամանակ է։ Մի բան է լինել ագրեսիվ, որովհետեւ նրանք ագրեսիվ են։ Այլ բան է՝ հարձակվել նրա տան վրա։ Հիմա ամենեւին հարմար ժամանակ չէ այս ամենի համար։ Եվ դա չի կարելի անել։ Ես այդ մասին իմացա նախագահ Պուտինից։ Ես շատ զայրացած էի դրա համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտնել, որ ուկրաինական անօդաչուները Նովգորոդի մարզում հարձակվել են Պուտինի Վալդայի նստավայրի վրա։ Դրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ դա «ՌԴ հերթական սուտ»-ն է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է դա օգտագործել որպես պատրվակ Կիեւին հարվածելու համար։
«Ռուսները հորինել են ակնհայտ կեղծ պատմություն ռուսական բռնամետի ինչ-որ նստավայրի վրա հարձակման մասին, որպեսզի արդարադցնեն Ուկրաինայի, մասնավորապես Կիեւի վրա հարվածները, ինչպես նաեւ հրաժարվեն պատերազմն ավարտելու անհրաժեշտ քայլերից։ Ռուսների սովորական տակտիկա։ Որոնք [ռուսական հարձակումը] արդեն հարվածել են Կիեւին, մասնավորապես Ուկրաինայի կառավարության շենքին»,- ասել էր նա։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...