Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար
2025 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Համաձայն այդ փոփոխությունների՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիան համապատասխանեցնել օրենքով նախատեսված նոր պահանջներին։
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հետևյալ կարգավորումները․
✔️Մինչև օրենքի փոփոխությունը ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները լիցենզիաները պետք է համապատասխանեցնեն օրենքով նախատեսված պահանջներին, այն է՝ պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ (կամ թիկնապահ)՝ 1-ի փոխարեն,
✔️Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը (առաջին հաշվետվությունը՝ մինչև 2026 թվականի հունվարի 25-ը), լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
Օրենքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում Ներքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։
Հիշեցնենք նաև, որ ՆԳՆ ոստիկանությունը խիստ վերահսկողություն է իրականացնում արդեն իսկ գործող պահանջի կատարման նկատմամբ, համաձայն որի՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):
Հորդորում ենք սահմանված կարգով ապահովել օրենքի պահանջների կատարումը․ նոր կարգավորումների հիմնական նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումը, ինչպես նաև հանրային անվտանգության ապահովման երաշխավորման բարձրացումը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում