Մենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ Զախարովա
Մենք նպատակաուղղված ենք լիարժեքորեն կատարել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք կայացվել են սույն թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մեկ տարի առաջ Ակտաուի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ հարցը։
Նրա խոսքով՝ աղետի հիմնապատճառը «ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա Կիևի վարչակարգի կողմից անօդաչու թռչող սարքերով իրականացված ահաբեկչական հարձակումներն են»։
Զախարովան հիշեցրել է, որ պատահարից անմիջապես հետո Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։
«Այնուհետև՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնական ներողություն է խնդրել այն կապակցությամբ, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մեր երկրի օդային տարածքում։ Աղետի բոլոր հանգամանքների միջազգային քննությունն իրականացնում է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը կից ստեղծված հատուկ հանձնաժողովը։ Ռուսական կողմը սերտորեն համագործակցում է տվյալ կառույցի հետ և ցուցաբերում է անհրաժեշտ ողջ աջակցությունը։ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները պատասխանել են ղազախ գործընկերների բոլոր հարցումներին։ Մենք նպատակաուղղված ենք լիարժեքորեն կատարել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք կայացվել են սույն թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեջբերում եմ. «Այն ամենը, ինչ պահանջվում է նման ողբերգական դեպքերում, ռուսական կողմից՝ կարվի»։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս ղազախական հանձնաժողովը կավարտի իր քննությունը և մենք համատեղ կփակենք այս ողբերգական միջադեպի, այս ողբերգության հետ կապված բոլոր մնացած հարցերը։ Դրանում ոչ ոք չպետք է կասկած ունենա»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ