Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշում կայացրեց։
Խոսքը խոշոր եղջերավոր անասունների մսի, խոզի մսի, ընտանի թռչունների մսի և կաթնային շիճուկի ներմուծման քվոտայի մասին է։
Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստան ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանված դրույթներին համապատասխան։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2026–ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը մասնավորապես, հետևյալ ապրանքատեսակների մասին է՝ պանիրներ՝ 2․0 տոննա, թրմօղիներ՝ 5000 սպ․ լիտր, ծխախոտ՝ 2000 հազար հատ։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն