Կհավաքագրվի վարելահողերի չօգտագործվող տարածքների մասին ամբողջական տեղեկատվություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» նախագիծը։ Հանրապետության բոլոր մարզերում առկա են չմշակվող գյուղատնտեսական հողեր, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է արտադրողականության ցածր մակարդակ: Ըստ 2024 թվականի հողային հաշվեկշռի և վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 440 հազար հեկտար վարելահողերից նպատակային չի օգտագործվել մոտ 232602 հազար հեկտարը կամ 52,79 տոկոսը:
Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ սեփականատերերի երկրից բացակայություն, ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն և այլն:
Համաձայն հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու հիմքով (հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով), սակայն ներկայումս գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը: Հաշվի առնելով հողային օրենսգրքի 43- րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, համայնքները պարտադիր լիազորությունների շրջանակում պետք է վերահսկողություն իրականացնեն հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ, սակայն համապատասխան չափանիշները սահմանված չեն։
Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների իրականացրած դիտարկումների հիման վրա: Նախագծով սահմանվում է, որ համայնքը դիտարկման արդյունքները պետք է արտացոլի ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում, որը կընդգրկի հետևյալ տեղեկատվությունը. հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները, հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, ողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները։
Նախագծով գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգվում են յուրաքանչյուր տարվա համար, որը վերածվում է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի շտեմարանի և կարող է հիմք հանդիսանալ այդ հողերը շրջանառության մեջ ներառելու համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին