Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնող երիտասարդին. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր Նորքի 1-ին զանգվածում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց. 22-ը արդեն իսկ տեղադրել է Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ՝ ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում՝ ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին